Արմինֆո. Դատապարտելի է այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն խոչընդոտում է ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությունների գործունեությանը ։ Այս մասին սեպտեմբերի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ՝ անդրադառնալով Spiegel-ի այն հրապարակմանը, թե 2020 թվականի հուլիսի վերջին Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տվել գերմանական ռազմատրանսպորտային ինքնաթիռի թռիչքը իրենց տարածքով ։
<Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հերքել գերմանական պարբերականի այս տեղեկությունը ։ Դատապարտելի է այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն խոչընդոտում է ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությունների գործունեությանը ։ Մենք մեր դիրքորոշումն այս իրավիճակի վերաբերյալ արտահայտել ենք նաև դիվանագիտական խողովակներով>, - նշել է Նաղդալյանը ։
Ավելի վաղ գերմանական Spiegel շաբաթաթերթը հայտնել էր, որ 2020 թվականի հուլիսի վերջին Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տվել գերմանական ռազմատրանսպորտային ինքնաթիռի թռիչքը իրենց տարածքով: Ամսագրի հոդվածում պաշտոնական Անկարայի ՝ իր օդային տարածքը գերմանական ինքնաթիռի կողմից օգտագործելու արգելքը անվանվել է նոր սկանդալ, որը հանգեցրել է թուրք-գերմանական հարաբերություններում լարվածության ։
Տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը մեկնել էր Քյոլնից, ուղևորվում էր Երևան ։ Այնտեղ այդ ինքնաթիռը պետք է վերցներ հայ զինվորականներին և տեղափոխեր Գերմանիա, որտեղ նրանք պետք է վերապատրաստման դասընթաց անցնեին ։ Սակայն, Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տվել օգտագործել իրենց օդային տարածքը, և Գերմանիայի ՌՕՈՒ Airbus 310-ը ստիպված է եղել վերադառնալ բազա ։ Պարբերականի տվյալներով ՝ գերմանական ռազմական աղբյուրները ենթադրել են, որ Գերմանիայի ՌՕՈՒ ինքնաթիռին թույլ չեն տվել թռչել Թուրքիայի վրայով այն պատճառով, որ այդ չվերթի նշանակման կետը եղել է Երևանը։ Շաբաթաթերթը շեշտում է, որ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, և այժմ Անկարայի և Բեռլինի միջև հարաբերություններն այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում՝ այն բանից հետո, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ։
Spiegel-ը նշում է, որ Գերմանիայի ՌՕՈՒ ռազմատրանսպորտային ինքնաթիռը Թուրքիայի իշխանությունների կողմից իր օդային տարածքն օգտագործելու արգելքից հետո օգոստոսի կեսերին մեկնել է Երեւան Ռուսաստանի տարածքով եւ հայ զինվորականներին տեղափոխել Գերմանիա: