Արմինֆո. Արա Ֆիդանյանը նշանակվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։ Համապատասխան հրամանագիր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
<Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ>,-նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին աշխատանքից ազատվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը։