Արմինֆո.ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես Facebook - ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը,
գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ:
Հիշեցնենք, որ մրցումներն անցկացվել են օգոստոսի 24-ից օգոստոսի 31-ը Հայաստանում։ Սեպտեմբերի 2-ին կկայանա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի հաղթողների պարգեւատրման արարողությունը, ինչպես նաեւ գալա համերգ հայկական էստրադայի աստղերի եւ ՀՀ ՊՆ երգի ու պար համույթի մասնակցությամբ:
<Խաղաղության մարտիկ> Բարեկամական բանակների զինծառայողների ռազմա-մասնագիտական վարպետության միջազգային մրցույթն անցկացվում է ամեն տարի 2009 թվականից ի վեր՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության եւ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան։