Արմինֆո.Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում Թուրքիայի հռետորաբանությունը միշտ առաջ է գնում իրական քայլերից և ազդարարում է նրա իրական քայլերը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
<Վերջին շրջանում Անկարան միշտ ցույց է տալիս, ազդարարում սեփական նպատակները, եւ միայն հետո սկսում դրանց իրագործումը ։ Դա արդեն տեղի է ունեցել Հյուսիսային Սիրիայում և Լիբիայում ։ Իսկ այսօր դա սկսում է տեղ ունենալ Հարավային Կովկասում ։ Ագրեսիվ հռետորաբանությանը հաջորդում են կոնկրետ ագրեսիվ գործողությունները>, - ընդգծել է նա ։
Այս համատեքստում մեկնաբանելով Թուրքիայի՝ որպես ղարաբաղյան հակամարտության կողմ ճանաչվելը երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից՝ Սաֆրաստյանը նկատել է, որ Թուրքիան միշտ էլ այդպիսին է եղել: Սակայն, ի սկզբանե այս փաստը փորձում էին թաքցնել ՝ զուգահեռաբար միակողմանի կերպով պաշտպանելով Ադրբեջանի շահերն ու դիրքորոշումը ։
Այսպիսով՝ թուրք նախարարի հայտարարությունը Անկարայի տարածաշրջանային ախորժակի դրսեւորում է, քանի որ թուրքերը, նրա գնահատմամբ, քաջ գիտակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի շուրջ բանակցություններին իրենց մասնակցության անհնարինությունը ։ Այսպիսով՝ Աքարը ձգտում է ընդգծել, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունի այնպիսի կարևորություն, որ հանդիսանում է Արցախյան հակամատության կողմ ։
<Այսպիսով՝ նման հայտարարությամբ Անկարան հռետորաբանության մակարդակով ցույց է տալիս տարածաշրջանում առաջատար ուժ դառնալու իր ցանկությունը ։ Զուգահեռաբար Անկարան արդեն որոշակի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, ինչ ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Նախիջևանում ։ Ավելին, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ընթացքում Անկարան աննախադեպ քայլեր ձեռնարկեց Բաքվին ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով>, - ամփոփել է ակադեմիկոսը։