Արմինֆո. Հայաստանում վերականգնվում է հետաքրքրությունը ռազմական կրթության եւ սպայի մասնագիտության նկատմամբ ։ Այս մասին սեպտեմբերի 1 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ։
Այս համատեքստում նա փաստել է, որ այս տարի ստացվել է ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու հայտերի աննախադեպ քանակ, ինչը վկայում է այն մասին, որ այդ մասնագիտությունների գրավչությունը կրկին արդիական է դառնում ։ Բալայանը տեղեկացրել է, որ այս տարի լուրջ հետաքրքրություն է արձանագրվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նկատմամբ, և առաջին անգամ վարժարան են ընդունվել նաեւ աղջիկներ ՝ մեկ դասակի չափով:
<Ինչպես գիտեք, երեկ Հայաստանում ավարտվել է նաև պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը ։ Արդյունքները նույնպես ոգևորող են ։ Աննախադեպ բարձր զորակոչ է գրանցվել 5-6 տարվա կտրվածքով։ Այս ամենը վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքական ուղեգիծն իր պտուղներն է տալիս>, - ասել է Բալայանը ՝ հավելելով, որ բանակում սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն ունենալու է շարունակական բնույթ ։