Արմինֆո.Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով նոր հիմնական զեկուցող է նշանակվել։
Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Ռումինիայի նախկին նախագահ, ադրբեջանամետ Տրայան Բասեսկուի փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի բուլղարացի եվրադեպուտատ Անդրեյ Կովաչովը, ով ԵԺԿ անդամ կուսակցությունից է, լավ է պատկերացնում թե Հայաստանը, թե տարածաշրջանը։
Նշենք, որ հենց Տրայան Բասեսկուի ՝ Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնում գտնվելու ժամանակ է տարածվել Եվրախորհրդարանի ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության հարցերով զեկուցողներ Ժելյանա Զովկոյի (Խորվաթիա), Տրայան Բասեսկուի (Ռումինիա) և Մարինա Կալուրանդի (Էստոնիա) համատեղ հայտարարությունը ՝ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ ։ Իրենց հայտարարության մեջ այն ժամանակ եվրախորհրդարանականները ճանապարհի կառուցման մասին որոշումը որակել են՝ որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում։ <Դա կարող է խորհրդանշական կերպով ամրագրել Լեռնային Ղարաբաղի եւ շրջակա շրջանների ապօրինի օկուպացիան>, - հայտարարել են նրանք: Երեւանում եւ Ստեփանակերտում խիստ քննադատել են եվրախորհրդարանականների միակողմանի հայտարարությունը։