Արմինֆո. Թուրքիայի կողմից ապակայունացման եւ ագրեսիայի քաղաքականությունը սպառնալիք է իր հարեւան բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանը, Աֆրիկայի հյուսիսը եւ Մերձավոր Արեւելքը:
Այդ մասին "Ինտերֆաքս" - ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք, որ Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը, Անկարայի միանշանակ աջակցությունը Բաքվին, "յուղ է լցնում կրակի վրա" եւ հեռացնում հակամարտության կարգավորման հնարավորությունը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ լարվածության թուլացման, բռնության դադարեցման բազմաթիվ կոչերով: "Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե նվազեցնել լարվածությունը, այլ ավելի մեծ անկայունություն մտցնել տարածաշրջան, Թուրքիան էր։ Թուրքիայի կողմից ապակայունացման եւ ագրեսիայի քաղաքականությունը սպառնալիք է իր հարեւան բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանը, Աֆրիկայի հյուսիսը եւ Մերձավոր Արեւելքը: Այսօր Թուրքիան փորձում է ապակայունացման այդ քաղաքականությունը արտահանել Հարավային Կովկասի տարածաշրջան։ Դա լուրջ անհանգստություն է առաջացնում ։ Թուրքիան ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն է վարում։ Եվ Թուրքիան շարունակում է իր գործողություններով վտանգ ներկայացնել Հայաստանի անվտանգության համար։ Այդ կապակցությամբ Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման ուղղությամբ, այդ թվում ՝ իր գործընկերների հետ համագործակցության ճանապարհով", - ամփոփել է Մնացականյանը։