Արմինֆո. Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար արդարադատության նախարարի թեկնածուն չէր ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ընդգծել է, որ Ավետիսյանին առաջադրել էր Հայաստանի կառավարությունը, բայց ոչ ինքը՝ որպես նախարար։
"Չեմ հասկանում, թե ինչու են բոլորն իրենց ուշադրությունը սևեռել Ավետիսյանի վրա։ Նրա թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը, սակայն հետո Ավետիսյանը հրաժարվել է առաջադրվել ՍԴ դատավորի պաշտոնում։ Դա նրա անձնական որոշումն է", - ընդգծել Է նախարարը։
Ինչ վերաբերում է կառավարության նոր թեկնածու Էդգար Շաթիրյանին, ով ժամանակին ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն հետո հրաժարվել է այդ պաշտոնից, քանի որ չի ընտրվել հանձնաժողովի նախագահ, Բադասյանը հայտարարել է, որ բոլոր հարցերը թեկնածուն քննարկելու է "Իմ քայլը" խմբակցության ներկայացուցիչների հետ: Բադասյանը նաև նշել է, որ Էդգար Շաթիրյանն այն մարդն է, ում գործողությունները միանշանակ կարող են մեծացնել ժողովրդի վստահությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ: