Արմինֆո.«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Մամուլի քարտուղարը հայտնել է, որ Մկրտչյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակում: <Առաջիկայում ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի>, - հավաստիացրել է Օհանջանյանը: