Արմինֆո. Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի։
Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։
<Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական ի նպաստ հանրային առողջության։
ԻՀԱԿ-ը ընդամենը երկու բուժհաստատությունների միավորում չէ։ Այն կոչված է համազգային նպատակներին, նոր և ընդգրկուն գաղափարների իրագործմանը, որոնք նոր որակ և զարգացման հարթակ են ստեղծում առողջապահական համակարգի համար>-, տեղեկացնում են կոնտրոնից։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը նշել էր, որ երկու բուժհաստատությունների միավորումն ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկաց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները` մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի (տուբերկուլոզ, ծանր բակտերիալ ինֆեկցիաներ, կրիպտոկոկային մենինգիտ, տոքսոպլազմոզ, պնևմոցիստային թոքաբորբ, հեպատիտ Ց), ինչպես նաև չարորակ նորագոյացությունները: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ և դժվարին իրավիճակ է ստեղծում հիվանդների բուժման և խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար: Բացի այդ, միջազգային փորձը նույնպես վկայում է, որ ինտեգրված կառավարումն ավելի արդյունավետ է և նպաստում է պացիենտներին մեկուսացումից դուրս բերելուն, ինչպես նաև խարանի ու խտրականության նվազեցմանը: Տարածաշրջանային երկրները նույնպես հրաժարվել են «առանձին» ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց, և ինտեգրել են ծառայությունները ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտին: Դեռ 2019-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության կողմից Հայաստանում իրականացված գնահատման արդյունքներով՝ առաջարկվել է ապակենտրոնացնել ՄԻԱՎ ախտորոշման ծառայությունը։
Տարեսկզբին <Նորքի> հետ միավորվելու որոշումը խիստ քննադատություն առաջացրեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից, սակայն լարվածությունը հանդարտվեց այն բանից հետո, երբ <Նորքը> դարձավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար վերապրոֆիլավորված առաջին հիվանդանոցը Հայաստանում: Անցած ամիսների ընթացքում <Նորքի> հզորությունները ուժեղացվել են և, մասնավորապես, կառուցվել է առանձին մոդուլ՝ կորոնավիրուսի կասկածով անձանց համար։