Արմինֆո. Աշխարհահռչակ "Steinway & Sons" ընկերության արտադրության ռոյալը զարդարել է Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճը ։
Երաժշտական գործիքի շնորհանդեսը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, դաշնակահար Հայկ Մելիքյանի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի մասնակցությամբ:
"Steinway & Sons" ռոյալի ինքնարժեքը գերազանցում է 170 հազար եվրոն, սակայն երկարատև բանակցությունների արդյունքում և ՄՀՀ ղեկավարության ջանքերի շնորհիվ երաժշտական գործիքը ձեռք է բերվել 116.6 հազար եվրոյով: Թանկարժեք գործիքի համար կստեղծվեն պահպանման հատուկ պայմաններ, հաշվի առնելով այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են օդի ջերմաստիճանը եւ սենյակում խոնավության մակարդակը:
Ինչպես սպասվում է, "Steinway & Sons" ռոյալի առկայությունը թույլ կտա Հայաստանում կազմակերպել աշխարհահռչակ դաշնակահարների հյուրախաղերը: ՄՀՀ-ն նախատեսում է գնել նաև երաժշտական այլ գործիքներ, ինչը թույլ կտա մեծացնել իր պատերի ներսում կազմակերպվող դասական երաժշտության համերգների հաճախականությունը։
"Steinway & Sons" ընկերությունը հիմնադրվել է 1853 թվականին: 20-րդ դարի կեսերից նրա արտադրած ռոոոյալները դարձել են երաժշտական ինդուստրիայի փաստացի ստանդարտ: Այսպես, ստուդիական ձայնագրությունների մեծ մասն իրականացվում է տվյալ ընկերության ռոյալներով, և դաշնամուրային խոշոր համերգների մեծ մասը անցկացվում է "Steinway & Sons" ռոյալների օգտագործմամբ։