Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան՝ հենց որ սահմանները բացվեն։ Այս մասին ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցին ասել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։
Նրա խոսքով ՝ համանախագահները շփման մեջ են ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ ՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ. "Այս պահին սահմանները փակ են: Այդ պատճառով մենք չենք կարող այցելել տարածաշրջան։ Նախատեսում ենք այց՝ հենց որ սահմանները բացվեն"։
Նշենք, որ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ միջնորդները ծրագրում էին տարածաշրջան այցելել սեպտեմբերին, սակայն որպեսզի այդ պլանները կյանքի կոչվեն, անհրաժեշտ է կայունացնել իրավիճակն առաջնագծում: