Արմինֆո. "Բանակ-2020" համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի պետություն չի կարող համեմատվել Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մակարդակով: Տոնոյանն անկեղծ շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական կողմի աջակցության համար:
"Անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցությանը ։ Հանրապետությունը ամեն տարի Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ է ուղարկում կուրսանտներ ու սպաներ՝ ուսուցման եւ մասնագիտական վերապատրաստման համար", - հայտարարել է Դավիթ Տոնոյանը, հաղորդում է "Զվեզդա" հեռուստաալիքը: