Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2020 16:00
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանում մտածում են աշխարհազորի ստեղծման մասին

Հայաստանում մտածում են աշխարհազորի ստեղծման մասին

Արմինֆո. Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

 

«Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ», - գրել է Ստեփանյանը:

 

Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:

 

«Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները», - նշվում է օրինագծի հիմնավորման մեջ:

 

Նախատեսվում է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարել, որով սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

 

Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: Աշխարհազորի նպատակներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը,   հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը,  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

 

Աշխարհազորի կիրառումը ներառում է մասնակցություն Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը,  պայքար հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ, մասնակցություն հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը,  մասնակցություն զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը, մասնակցություն քաղաքացիական պաշտպանության գործընթացին:

 

Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:

 

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:

 

Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:

 

Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

 

Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալն է:

 

Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ, ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության, հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,  որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

 

Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է համազգեստ և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետ վերցնել Հայ առաքելական եկեղեցու իրավիճակի վերաբերյալ զեկույցը և հարգել Հայ եկեղեցու ինքնավարությունը։«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետ վերցնել Հայ առաքելական եկեղեցու իրավիճակի վերաբերյալ զեկույցը և հարգել Հայ եկեղեցու ինքնավարությունը։
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։
Հայաստանը և Լեհաստանը քննարկում են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։Հայաստանը և Լեհաստանը քննարկում են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Հայաքվեն» ն  կոչ արեց միջազգային գործընկերներին կանխել հակահայ իրականությունների օրինականացումը Արցախում«Հայաքվեն» ն կոչ արեց միջազգային գործընկերներին կանխել հակահայ իրականությունների օրինականացումը Արցախում
Արդարադատության նախկին նախարարը մի շարք մեկնաբանություններ արեց ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ զեկույցի վերաբերյալԱրդարադատության նախկին նախարարը մի շարք մեկնաբանություններ արեց ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ զեկույցի վերաբերյալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հրաժարվել է մասնակցել Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին՝ իր ելույթը օրակարգից հանելուց հետո«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հրաժարվել է մասնակցել Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին՝ իր ելույթը օրակարգից հանելուց հետո
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը անցկացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված երեկոՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը անցկացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված երեկո
ՀՀ փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀՀ փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Քաղաքագետ. Մենք պետք է հեռանանք «երբ» հարցից և այն փոխարինենք ավելի կարևոր հարցերովՔաղաքագետ. Մենք պետք է հեռանանք «երբ» հարցից և այն փոխարինենք ավելի կարևոր հարցերով
Թևանյան. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների «գործով» փակ նիստերի նպատակն է խուսափել դրա հակառուսական ուղղվածության լայն հրապարակումիցԹևանյան. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների «գործով» փակ նիստերի նպատակն է խուսափել դրա հակառուսական ուղղվածության լայն հրապարակումից
Ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կներդրվի նոյեմբերի 1-ինՆերքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կներդրվի նոյեմբերի 1-ին
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար. Կքննարկվեն 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարի պահպանման տարբերակներըԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար. Կքննարկվեն 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարի պահպանման տարբերակները
515 հեկտար հողատարածք պետք է վերադարձվի արարատի մարզի Վեդի համայնքին, հայտնում է դատախազությունը515 հեկտար հողատարածք պետք է վերադարձվի արարատի մարզի Վեդի համայնքին, հայտնում է դատախազությունը
Կարապետյան․ Հայաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի կարևորագույն եզրակացություններից մեկը Հայաստանի իշխանությունների կողմից պետական ապարատի վրա ճնշման ճանաչումն էԿարապետյան․ Հայաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի կարևորագույն եզրակացություններից մեկը Հայաստանի իշխանությունների կողմից պետական ապարատի վրա ճնշման ճանաչումն է
Նախկին պատգամավոր. Իշխանությունները իրենց առջև նպատակ են դրել հնարավորինս երկար պահել իշխանությունը, և այս ճանապարհը դեռ նոր սպառնալիքներ և լուրջ վտանգներ է բերելու։Նախկին պատգամավոր. Իշխանությունները իրենց առջև նպատակ են դրել հնարավորինս երկար պահել իշխանությունը, և այս ճանապարհը դեռ նոր սպառնալիքներ և լուրջ վտանգներ է բերելու։
Հայաստանն ու Վրաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունը միջուկային բժշկության ոլորտումՀայաստանն ու Վրաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունը միջուկային բժշկության ոլորտում
Փաստաբան. Ադրբեջանը բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը մայոր Թորոյանի գործով Մեծ պալատումՓաստաբան. Ադրբեջանը բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը մայոր Թորոյանի գործով Մեծ պալատում
ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը իր առաջին պաշտոնական այցը կկատարի ՀայաստանՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան
Գարեգին Բ-ն Հայ դատի ներկայացուցիչների հետ քննարկել է արցախահայության իրավունքների պաշտպանության և ժառանգության պահպանման հարցերըԳարեգին Բ-ն Հայ դատի ներկայացուցիչների հետ քննարկել է արցախահայության իրավունքների պաշտպանության և ժառանգության պահպանման հարցերը
Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBankՖինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank
"Ուժեղ Հայաստան"․ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության հաղթանակ է
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից  մի շարք խախտումներ
Ալեն Սիմոնյանն ու COEST-ի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումըԱլեն Սիմոնյանն ու COEST-ի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը
Տեսչական մարմինը հաստատել է վաճառվող մրգի նմուշներում միջատասպան նյութի մնացորդների առկայությունը. վաճառակետերում  վերահսկողություն կիրականացվիՏեսչական մարմինը հաստատել է վաճառվող մրգի նմուշներում միջատասպան նյութի մնացորդների առկայությունը. վաճառակետերում  վերահսկողություն կիրականացվի
ՀԱԵ արտերկրյա թեմերի առաջնորդներն առաջարկել են Եպիսկոպոսաց ժողով գումարել Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի կառավարության հրապարակած զեկույցի ֆոնինՀԱԵ արտերկրյա թեմերի առաջնորդներն առաջարկել են Եպիսկոպոսաց ժողով գումարել Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի կառավարության հրապարակած զեկույցի ֆոնին
«Բարգավաճ Հայաստանը»՝ ԵԽԽՎ զեկույցի մասին․ Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ«Բարգավաճ Հայաստանը»՝ ԵԽԽՎ զեկույցի մասին․ Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ
ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՀՀ ԱԺ փոխխոսնակն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ 2020 թվականից ի վեր Արցախում հիմնովին ոչնչացվել է 7 եկեղեցի և 10 գյուղ, իսկ վանդալիզմի դեպքերի թիվը գերազանցում է հազարըԱրցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ 2020 թվականից ի վեր Արցախում հիմնովին ոչնչացվել է 7 եկեղեցի և 10 գյուղ, իսկ վանդալիզմի դեպքերի թիվը գերազանցում է հազարը
Մարդու իրավունքների փորձագետ․ Հայաստանը բաց է թողել Բաքվից հայ ռազմագերիների վերադարձին հասնելու մի քանի հնարավորություն  Մարդու իրավունքների փորձագետ․ Հայաստանը բաց է թողել Բաքվից հայ ռազմագերիների վերադարձին հասնելու մի քանի հնարավորություն  
ԱԳՄԱ նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի հետԱԳՄԱ նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի հետ
Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Լիտվայի դեսպանինՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Լիտվայի դեսպանին
"Ապրելու երկիր" կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի «Եվրոպական քաղաքակրթության հիմքերը՝ Վրաստանում քրիստոնեության 1700 տարին» միջազգային համաժողովինՀայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի «Եվրոպական քաղաքակրթության հիմքերը՝ Վրաստանում քրիստոնեության 1700 տարին» միջազգային համաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կմասնակցի Հռոմում կայանալիք խորհրդարանների խոսնակների եվրոպական համաժողովինՀՀ Ազգային ժողովի նախագահը կմասնակցի Հռոմում կայանալիք խորհրդարանների խոսնակների եվրոպական համաժողովին
«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով քրեական հետաքննություն է սկսվել՝ քննչական կոմիտեում«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով քրեական հետաքննություն է սկսվել՝ քննչական կոմիտեում
Միջազգային իրավունքի մասնագետ. Ադրբեջանը մտադիր է դատական գործընթաց սկսել Հայաստանի դեմ՝ դատապարտելով հայ բանտարկյալներինՄիջազգային իրավունքի մասնագետ. Ադրբեջանը մտադիր է դատական գործընթաց սկսել Հայաստանի դեմ՝ դատապարտելով հայ բանտարկյալներին
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա ընդհանուր մակերեսով երեք հողամաս։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա ընդհանուր մակերեսով երեք հողամաս։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։
Վերադառնալով ԽՍՀՄ. Ընդդիմադիր պատգամավորը Լոռու մարզի Թումանյան համայնքի ընտրությունների մասինՎերադառնալով ԽՍՀՄ. Ընդդիմադիր պատգամավորը Լոռու մարզի Թումանյան համայնքի ընտրությունների մասին
Հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) ներողություն խնդրեց 44-օրյա Արցախյան պատերազմի տարելիցի առթիվ Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համարՀանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) ներողություն խնդրեց 44-օրյա Արցախյան պատերազմի տարելիցի առթիվ Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար
Հայ թուրքագետը դեմ է արտահայտվել Արցախի արժեքը և Հայաստանի ազատագրումը ժխտելու փորձերինՀայ թուրքագետը դեմ է արտահայտվել Արցախի արժեքը և Հայաստանի ազատագրումը ժխտելու փորձերին
Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է և այժմ բաժանված է հինգ ոլորտների։Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է և այժմ բաժանված է հինգ ոլորտների։
Դալմա Գարդեն Մոլը սեպտեմբերի 28-ին փակ կլինիԴալմա Գարդեն Մոլը սեպտեմբերի 28-ին փակ կլինի
Սեպտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։Սեպտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկումներին՝ ՄԱԿ կենտրոնակայանումՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկումներին՝ ՄԱԿ կենտրոնակայանում
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Հայաստանը՝ համավարակների վերաբերյալ քաղաքական հռչակագրի ընդունման նախաձեռնող երկիրՀայաստանը՝ համավարակների վերաբերյալ քաղաքական հռչակագրի ընդունման նախաձեռնող երկիր
Հայաստանն ու Նեպալը մտադիր են խթանել գործարար կապերը մի շարք ուղղություններովՀայաստանն ու Նեպալը մտադիր են խթանել գործարար կապերը մի շարք ուղղություններով
ԿԸՀ-ը որոշել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների և դաշինքների համարներըԿԸՀ-ը որոշել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների և դաշինքների համարները
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե-ֆակտո խաղաղություն է ձեռք բերվել. ԲայրամովԱդրբեջանի և Հայաստանի միջև դե-ֆակտո խաղաղություն է ձեռք բերվել. Բայրամով
Հայաստանը դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագրեր է ստորագրել Անգոլայի եւ Ռուանդայի հետՀայաստանը դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագրեր է ստորագրել Անգոլայի եւ Ռուանդայի հետ
Հայաստանն ու Հունգարիան հեռանկարային գործընկերությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Հունգարիան հեռանկարային գործընկերությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ
Նույնիսկ Վրացական պատրիարքարանին ուղղված հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ը զերծ չի մնացել Հայոց եկեղեցու հիշատակումիցՆույնիսկ Վրացական պատրիարքարանին ուղղված հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ը զերծ չի մնացել Հայոց եկեղեցու հիշատակումից
Սամվել Կարապետյան․ Հայաստանի եվրաինտեգրման կուրսն ուղղված է Ռուսաստանի դեմՍամվել Կարապետյան․ Հայաստանի եվրաինտեգրման կուրսն ուղղված է Ռուսաստանի դեմ
Սամվել Կարապետյան. Շարժվելով դրսից թելադրանքով՝ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելն անիմաստ էՍամվել Կարապետյան. Շարժվելով դրսից թելադրանքով՝ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելն անիմաստ է
ԲՀԿ մամուլի քարտուղար․ Ծառուկյանի ԲՀԿ մամուլի քարտուղար․ Ծառուկյանի "Նոյ" կոնյակով բեռնված բեռնատարները գրեթե 20 օր չեն կարողանում հասնել Ռուսաստան
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
Կարիերայի մեկնարկը՝ Իդրամի և IDBank-ի հետԿարիերայի մեկնարկը՝ Իդրամի և IDBank-ի հետ
Հարցում. հարցվածների շուրջ 65%-ն անհրաժեշտ է համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունըՀարցում. հարցվածների շուրջ 65%-ն անհրաժեշտ է համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ