Արմինֆո. ՀՀ ՊՆ-ում իրականացվում է ծառայողական քննություն ՝ պարզելու սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հանգամանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
<Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է>,- գրել է Ստեփանյանը։
Նշենք, որ նախօրեին երեկոյան ԱՀ ՊՆ-ն տարածել է իբր հայ զինծառայողից առգրավված զինվորական պարագաներով լուսանկարները ։ Լուսանկարում պատկերված են ԱԿ-74 ավտոմատներ եւ զրահաբաճկոն ։ Ըստ որոշ տեղեկությունների ՝ վերոնշյալ զինվորական պարագաները չեն օգտագործվում ՀՀ Զինված ուժերում։