Արմինֆո. Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա ՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել կրթության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ <Հայոց լեզու> առարկայի ժամերի քանակի նախատեսվող կրճատման եւ <Հայոց եկեղեցու պատմություն> առարկան դպրոցական ծրագրից հանելու առնչությամբ: Բացի այդ, քննադատության է ենթարկվել Լանզարոտեի կոնվենցիան, որի վավերացման մասին օրենքը խորհրդարանի կողմից հավանության է արժանացել եւ նախագահի կողմից ստորագրվել ընթացիկ տարվա մայիսին: Ակցիայի մասնակիցները վստահեցրել են, որ առաջիկա օրերին մայրաքաղաքում ավտոերթեր են անցկացնելու, իսկ օգոստոսի 28-ին նախարարության շենքի դիմաց ավելի մեծ ակցիա են կազմակերպելու:
<Արմեն Աշոտյանը, լինելով կրթության նախարար, քանդեց կրթական համակարգը, իսկ այսօր այն ուզում են վերջնականապես ոչնչացնել>, - հայտարարել են ցուցարարները:
Հավելենք, որ բողոքի ակցիայի ընթացքում մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել: