Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 21-ին հրամայել է մզկիթի վերածել եւս մեկ հին քրիստոնեական սրբավայր, որը վերջին տարիներին թանգարանի կարգավիճակ է ունեցել: Այդ մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը։
Խոսքը Քարիեի թանգարանի մասին է, որը ստեղծվել է 1948 թվականին՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շենքում։ Քարիեի թանգարանը մզկիթի վերածելու որոշումը կայացվել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի նույնքան ոչ միանշանակ վերափոխումից մեկ ամիս անց։ Այս հին կառույցի պատմությունը ճշգրիտ արտացոլում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմությունը: Եկեղեցին XIV դարի որմնանկարներով միջնադարյան բյուզանդական տաճար էր։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից կես դար անց այն վերափոխվեց Քարիե մզկիթի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մզկիթը դարձավ Քարիեի թանգարան։ Ամերիկյան արվեստագետներիի խումբը օգնել է վերականգնել եկեղեցու բնօրինակ խճանկարները, եւ 1958 թվականին դրանք բացվել են համընդհանուր ցուցադրության համար:
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը հավանություն է տվել թանգարանի վերածմանը մզկիթի՝ նոյեմբերին։