Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան սահմանային հակամարտությունը՝ 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ ամենամասշտաբային խախտումն էր (2016 թվականի ապրիլից հետո): Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը <Տրուդ> թերթին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե որքան մեծ է հավանականությունը, որ հայ-ադրբեջանական սահմանին սրացում կվերաճի լայնածավալ ռազմական հակամարտության մեջ ։
Ըստ որում, նախարարը փաստել է, որ 26 տարվա ընթացքում առաջին անգամ՝ դաշտային հրետանու, ականանետեի և հարձակողական անօդաչու սարքերի կիրառմամբ բարձր ինտենսիվության բախումներ տեղի են ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում շփման գծում, այլ՝անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հատվածում:
<Հակամարտությանը հանգեցրել է պատճառների մի ամբողջ կոմպլեքս, այդ թվում՝ սահմանի երկու կողմերում հասարակական տարածքի բացառիկ գերտաքացումը: Որպես յուրօրինակ ձգան է ծառայել նաև աշխարհագրական գործոնը. հայկական կողմի որոշումը՝ վերականգնել հին սահմանային անցակետը, որը գտնվում է ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, ավելի մեծ մտահոգություն է առաջացրել ոմանց մոտ, չարդարացված պատասխան ռեակցիա՝ մյուսների մոտ և արդյունքում՝ սկսվել է առճակատում՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով>, - ասել է Լավրովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին, աշխատում է՝ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ: