Արմինֆո.Օգոստոսի 19-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արման Հակոբյանի՝ ԲԴՀ նախագահ Ժաիր Բոլսոնարուին (Jair Bolsonaro) հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Արարողությունից հետո կայացել է Արման Հակոբյանի և Ժաիր Բոլսոնարուի զրույցը, որին ներկա էին նաև ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուն (Ernesto Araújo), ԱԳՆ միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար Օտավիու Բրանդելլին(Otávio Brandelli), ԱԳՆ և նախագահի աշխատակազմերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները համաձայնել են, որ առկա է զգալի ներուժ և ընդգծել են դրա լիարժեք իրացման կարևորությունը: Նախագահ Բոլսոնարուն գովեստով խոսել է նաև Բրազիլիայի հայ համայնքի մասին և նշել, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների հետագա մերձեցման համար: Դեսպան Հակոբյանը նաև գրառում է կատարել նախագահական պալատի պատվո հյուրերի գրքում: