


Արմինֆո. <Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը։ Փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ>,- Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից մեկը, ավելի ճիշտ՝ առաջատար ոոլորտներից մեկը: <Այս ընթացքում ինքս էլ անձամբ համոզվել եմ, որ այս խնդրի լուծման համար մտավոր և գիտական, մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում կա: Եվ հիմա այդ ներուժի իրացման համար երկու կարևոր կոմպոնենտ մենք պետք է կարողանանք պատշաճ մակարդակով ապահովել․ նախ՝ առաջինը խթանենք ռազմարդյունաբերական համալիրը, ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանում և մյուս կողմից՝ պատշաճ կերպով կարողանանք ապահովել անվտանգության մեր ընթացիկ խնդիրները>,- նշել է վարչապետը։



