Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ բոլոր լուրերն այն մասին, որ մինչեւ 2016թ.ապրիլյան իրադարձությունները ինքը Մոսկվայում պայմանավորվել է տարածքները հանձնելու մասին, սուտ են եւ ապատեղեկատվություն: Այս մասին օգոստոսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահը։
<Դրանք կեղծ խոսակցություններ են: Ես երբեք ժողովրդին վնաս հասցնող կամ սպառնալիք ներկայացնող որեւէ համաձայնություն չեմ կնքել որեւէ մեկի հետ: Ամոթ է, պարզապես ամոթ է պետք ունենալ նման խոսակցություններ տարածելու համար: Նրանք դա անում են քաղաքական նախասիրությունների կամ իմ հանդեպ հակակրանքից ելնելով>,- ասել է Սարգսյանը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ, այնուամենայնիվ, նման լուրերն արձագանք չեն գտնում Հայաստանի հասարակության լայն շրջանակներում։