Արմինֆո.Ապրիլյան պատերազմի ընթացքում պատրաստվել է Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության մասին համաձայնագիրը ։ Այս մասին օգոստոսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ։
Նրա խոսքով, այդ համաձայնագիրը պատրաստ էր, և այն գտնվում էր համապատասխան հաստատությունում: «Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական կամ դիվանագիտական «Իսկանդերի կրակոցի», ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի մենք հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, լինելու է»,- ասել է Սարգսյանը։