Արմինֆո. Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է։ <Հիմա էլ համոզված եմ, եթե իսկապես լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ–ն պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա չպետք է լինի հարմար առիթ, այլ՝ իրադրությունից բխող արդարացված որոշում։ Քառօրյա պատերազմի հենց առաջին օրը մենք մեր հրամանատարների, զինվորների հաստատակամությամբ արդեն կասեցրել էինք ադրբեջանցիների հարձակումը և ավելորդ շտապողականությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր դիվանագիտական հետագա հաջողությունները>,–ասել է ՀՀ երրորդ նախագահը։