Արմինֆո.<Իսկանդեր> օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը չկիրառվեց ապրիլյան իրադարձությունների ժամանակ, քանի որ այդ իրադարձությունները չեն վերաճել լայնածավալ պատերազմի ։ Այս մասին օգոստոսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ։
«Որովհետև քառօրյա պատերազմը, առաջին հերթին, լայնածավալ պատերազմ չէր: Քառօրյան լայնածավալ ռազմական գործողություններ էին, և եթե մենք այդ ժամանակ օգտագործեինք «Իսկանդերը», ուղղակի դա կլիներ, ինչպես ասում են, կրակոց թնդանոթներից՝ ճնճղուկների վրա: «Իսկանդերը» շատ հզոր զենք է, և «Իսկանդերի» առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ: Ոչ միայն «Իսկանդերը», այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»,- ընդգծել է նա։