Արմինֆո.Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այցելել է "Ծաղկաձոր 2020"ուսումնամարզական հավաք անցկացնող շախմատիստներին:
<Ողջ կիրակին անցկացրի Երևանի շախմատի ֆեդերացիայի «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաքում: Այստեղ արդեն 5-րդ օրն է՝ մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները վարպետության դասեր և միաժամանակյա խաղաշարեր են անցկացնում, մարզում միտքն ու կամքը: Ուրախությամբ մասնակցեցի եզրափակիչ մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում լավագույն արդյունք ցուցաբերած 7 երեխաները մրցեցին 7 մարզիչների հետ: Պայքարում լավագույնը ճանաչվեց պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը: Հավաքին ներկա էր նաև Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը: Շախմատային միջավայրի թելադրանքով՝ մի քանի պարտիա ինքս էլ խաղացի>,- հայտնել է Հայրապետյանը։