Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահվան կապակցությամբ:
«Խորին ցավ ապրեցի` ստանալով Ձեր սիրելի եղբոր մահվան լուրը: Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները:
Թող Տերը մխիթարություն պարգևի Ձեզ և Ձեր ընտանիքին դժվարին այս պահին»,-մասնավորապես ասված է նախագահի հեռագրում: