Արմինֆո. Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը ծանոթացել է "Հրազդան" մարզադաշտի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառի աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով տոնավաճառի աշխատանքի առաջին շաբաթվա արդյունքները՝ Խոջոյանն արձանագրել է, որ գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացումից մեկ շաբաթ անց հավաքվել է 10 մլն դրամ։
Նրա խոսքով՝ այդ միջոցներով հաջողվել է ձեռք բերել վրաններ, սեղաններ, կշեռքներ, բոլորին ապահովել են բեյջերով, որոնց վրա նշված է առեւտրականի լուսանկարը, անուն-ազգանունը, բնակության վայրը, իսկ հակառակ կողմում՝ տեղեկատվություն այն մասին, թե ինչ են ցանում են եւ ինչ հողամասեր ունեն: "Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ։ Հաճելի է, որ մեր ջանքերի շնորհիվ շուկան նոր կյանք ստացավ, ակտիվություն է նկատվում", - ասել է Խոջոյանը։