Arminfo.info





 Շաբաթ, 15 Օգոստոսի 2020 13:25
Կարինա Մանուկյան

Բացահայտվել է կեղծ քարտերով բանկոմատներից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն

Բացահայտվել է կեղծ քարտերով բանկոմատներից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն

Արմինֆո. Օրերս քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ինչ-որ մեկը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանում արտասահմանյան բանկերից մեկին պատկանող բանկոմատներից 2019-2020 թվականների ընթացքում կանխիկացման միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Այդ մասին հաղորդել է Ոստիկանության մամուլի ծառաաայությունը:


«Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկեցինք ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում համագործակցեցինք բանկի համապատասխան ծառայության աշխատակիցների հետ։ Պարզեցինք այն բանկոմատների տեղակայման վայրերը, որոնցից բանկային կեղծ քարտերով գումար էր հափշտակվել։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` օպերատիվ տվյալներ ստացվեցին հափշտակությունները կատարելու մեջ կասկածվող անձի վերաբերյալ։ Ճշտեցինք կասկածյալի ինքնությունը, նաև տեղեկություններ ստացանք, թե օգոստոսի 13-ին որ բանկոմատից է հնարավոր կատարի կանխիկացում», - նշել է

 

 ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Տիգրան Փափազյանը։ Օգոստոսի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կանխիկացման փորձ կատարելիս տղամարդուն բռնեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն։
Երևանի 30-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 3 կեղծված պլաստիկ քարտ և կանխիկ գումար։
 

Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ նա միայն հուլիս-օգոստոս ամիսներին նշված բանկի բանկոմատներից պլաստիկ կեղծ քարտերի օգնությամբ հափշտակել է շուրջ 7.500.000 դրամ։
Պարզվել է նաև, որ քարտերը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ պատրաստվել են ԱՄՆ-ում ու բերվել Հայաստան, և նա դրանք տեղադրելով բանկոմատներում ու հավաքելով համապատասխան ծածկագրեր՝ կանխիկացրել է տարբեր չափերի գումարներ։


«Փաստի առթիվ քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ առանձնապես խոշոր չափերով», - նշել է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Տիգրան Փափազյանը։


Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Երևանի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փնտրել ըստ օրերի