Արմինֆո. Օգոստոսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41495-ի: Այդ մասին հաղորդում է միասնական տեղեկատվական կենտրոնը։
Աղբյուրի համաձայն, ապաքինվել է եւս 360 մարդ, եւ այդպիսով ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 34 484-ի:
Վերջին օրվա ընթացքում հիվանդությունը 3 մարդու կյանք է խլել, եւ մահվան ելքերի ընդհանուր թիվը հասել է 817-ի: Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան 3 դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 242-ի։ Կորոնավիրուսից և հարակից հիվանդություններից մահացությունների ընդհանուր թիվը հասել է 1059-ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 183 789 թեստ (դրանցից 1827-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում):