Arminfo.info





 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2020 16:00
Կարինա Մանուկյան

Ձերբակալվել է "օրենքով գող" եւ նրա գլխավորած խմբավորման անդամ

Ձերբակալվել է "օրենքով գող" եւ նրա գլխավորած խմբավորման անդամ

Արմինֆո. Հայտնաբերվել և ձերբակալվել է "օրենքով գող" և նրա գլխավորած խմբավորման անդամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

 

«ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող և «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր:

 

Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, որտեղ ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են  «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը:

 

Քննությամբ պարզվել է, որ մասնավոր, այն է՝ իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին: Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ:

 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փնտրել ըստ օրերի