Արմինֆո. Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու։ Այս կարծիքի է Արցախի նախագահի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, ոիր Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ամենատարբեր դեմքերի փոխադարձ ինտենսիվ այցեր են։
<Հասկանալի է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել Տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու։ Համենայնդեպս փորձելու են։
Հայաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, հանդիպումներն ու զորքերի մարտունակության վիճակի բարձրացմանն ուղղված քայլերը խոսում են այն մասին, որ ռազմական գերատեսչությունում ողջ խորությամբ գիտակցում են իրադրությանը լրջությունը և փորձում են դրան համահունչ քայլեր, միջոցառումներ ձեռնարկել։
Հայաստանի վարչապետը Տավուշյան իրադարձություններից հետո, կառավարության նիստում գնահատականներ հնչեցրեց տեղի ունեցածի և դրա հետևանքների մասին։ Ախտորոշումը ճիշտ էր, սակայն դրան պետք է քայլեր հետևեն։
Այստեղ խնդիրը նրանում չէ, որ թուրք-ադրբեջանական հարվածը կլինի 10 օր, 1 ամիս կամ 1 տարի հետո, ակնհայտ է, որ Տավուշում ծավալված գործողություններն ամբողջությամբ չեն հանգուցալուծվել, իսկ մեր արևելյան ևարևմտյան հարևանները գոնե արտաքուստ ակտիվ քաղաքական, ռազմական շարժերի մեջ են, որոնք այս փուլում համատեղ զորավարժության ձևով է դրսևորվում։ Պետք է արագ գործել>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։