Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով դրամական փոխանցումների սպասարկման ծավալներով շուկայում առաջատարը, իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներն իրականացնել ԲԵՍԹ համակարգի միջոցով՝ շուկայի ամենացածր սակագնով՝ ընդամենը փոխանցվող գումարի 0,9% միջնորդավճարով՝ RUR, USD, EUR արժույթներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել իրենց դրամական փոխանցումները ոչ միայն Բանկի 73 մասնաճյուղերի միջոցով, այլ նաև հեռահար սպասարկման եղանակներով՝ Բանկի «Հեռախոս Բանկ» և «Վիդեո Բանկ» ծառայությունների միջոցով:
«Հեռախոս Բանկ» ծառայության միջոցով դրամական փոխանցում իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը զանգահարել 87-87 հեռախոսահամարով, անցնել նույնականացում՝ տրամադրելով Ձեր անձնագրային տվյալները և փոխանցման մասին տվյալներ, որից հետո Կոնտակտային Կենտրոնի աշխատակիցը կիրականացնի դրամական փոխանցումը՝ Ձեր բանկային հաշվին առկա դրամական միջոցներից։
«Վիդեո Բանկ» հնարավորությունը՝ Բանկ վիդեո զանգ կատարելու միջոցով։ «Վիդեո Բանկ» ծառայությունից օգտվելու համար զանգահարել Բանկի Կոնտակտային VTBAoperator-ին, անցնել նույնականացում, ցույց տալ անձնագիրը, տրամադրել փոխանցման մասին տվյալներ և կատարել միջազգային փոխանցումներ՝ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:
Փոխանցված գումարը կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում Ռուսաստանի ամբողջ տարածքում գործող ավելի քան 4000 սպասարկման կետերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև օգտվել ԲԵՍԹ համակարգի հատուկ ծառայությունից, որն ավելի հարմարավետ է դարձնում հաճախորդի համար փոխանցվող գումարի ստացումը ՌԴ-ում. հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։
Առավել մանրամասն տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող դրամական փոխանցումների համակարգերի և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում`https://www.vtb.am/am/transfers կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: