Արմինֆո. ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Միքայել Համբարձումյանին և Արմեն Աբազյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ նշանակելու մասին ։
Ուշագրավ է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Արմեն Աբազյանը նշանակվել է այդ պաշտոնում նույն սխեմայով, ինչ ԱԱԾ արդեն գործող տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ Փաստորեն, օգոստոսի 10-ին ԱԱԾ Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ արդեն երեկ նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ ։