Արմինֆո. Սևրի պայմանագրի՝ մեզ հայտնի և Հայաստանին վերաբերող կետերի իրագործումն այսօրվա դրությամբ անհնար է թվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
<Հասկանալի է, որ դրա համար կպահանջվի այն ստորագրած բոլոր երկրների քաղաքական կամքը ։ Եվ քանի դեռ այդ կամքը չկա, և չի էլ կանխատեսվում, այն կյանքի կոչելու շանսերը գնահատել չենք կարող ։ Բայց հայ ժողովուրդը միշտ պետք է հիշի միջազգային փաստաթղթի գոյության մասին, որը հաստատում է իր բնակության պատմական տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, պետականության իր իրավունքը>, - նշել է նա:
Սաֆրաստյանի գնահատմամբ, Սեւրի պայմանագրի կարեւորությունն այսօր Հայաստանի համար հենց այդ հանգամանքն է, այդ փաստը: Եվ այս միջազգային փաստաթուղթը, նրա կանխատեսմամբ, անպայման պետք կգա Հայաստանին այն ժամանակաշրջանում, երբ երկիրը կսկսի փորձել իրապես լուծել սեփական պատմական խնդիրները ։
Սևրի պայմանագրի պահանջվածությունը, ըստ ակադեմիկոսի, բնավ չի ավարտվում Հայաստանով և հայկական խնդիրներով ՝ հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքի ժամանակակից սահմանները որոշվել են հենց 1920 թվականին Սևրում։ Սեւրում արձանագրվել է նաեւ քուրդ ժողովրդի անկախության իրավունք։ Իրավունքը, որը մինչ օրս արտացոլված չէ որևէ այլ միջազգային պայմանագրերում ։
<Մերձարևելյան մշտական փոխակերպումների և վերաձևումների լույսի ներքո ամենևին էլ պետք չէ բացառել ապագայում Մերձավոր Արևելքի երկրների սահմանները որոշող նոր միջազգային փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը։ Եվ ահա այստեղ Սևրի պայմանագիրը կարող է տարածաշրջանում սփռված տասնյակ միլիոնավոր քրդերի համար բարի ծառայություն մատուցել ՝ նախադեպային հիմք հանդիսանալով Մերձավոր Արևելքում նրանց նոր ինքնիշխանության համար։ Քուրդ ժողովրդի կողմից պետականություն ձեռք բերելն, իմ կարծիքով, անշրջելի է, և հենց Սևրի պայմանագիրը լիովին կարող է այդ գործընթացն էապես արագացնել>, - ամփոփել է ակադեմիկոսը ։