Arminfo.info





 Երեթշաբթի, 11 Օգոստոսի 2020 21:26

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է

Արմինֆո.««Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» (այժմ՝ IDBank)» գործը, որով ընկերությունը Բանկից պահանջում է 22 մլն ԱՄՆ դոլար տուգանք վճարել, վճռաբեկ դատարանում է։ 

Հիշեցնենք՝ ս․թ․ մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց IDBank-ի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի՝ Բանկից 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու  վճիռը։ Նշված տուգանքը սահմանվել էր 2015 թ․-ին Բանկի և «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության միջև կնքված համաձայնագրով, որն էլ, ի դեպ, մեկ այլ գործով սնանկության դատարանի կողմից որակվել է առոչինչ և որպես հետևանք ճանաչվել իրավական ուժ չունեցող։

Ներկայում Բանկից 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու  գործով վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ինչպես «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունը՝ պահանջելով բեկանել վերաքննիչի վճիռը, այնպես էլ IDBank-ը՝ պահանջելով վերանայել վերաքննիչ դատարանի կողմից բերված հիմնավորումները։

«Դա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք վերաքննիչ դատարանի վճռից․ այնուամենայնիվ մեր  կարծիքով առկա են բոլոր հիմքերը վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչի մատնանշած հիմնավորումները վերանայելու համար։ Այս ամսվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի այս բողոքները, բայց ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով հայտնի է ոչ բարեխիղճ գործելաոճով ևտպավորություն է, որ ծրագրված հարձակում է իրականացնում բանկային համակարգի վրա՝ ակնհայտ մեքենայությունների միջոցով գումար կորզելու փորձեր կատարելով։ Հանցագործության մասին հաղորդումով, ի դեպ, Բանկի բաժնետերը դիմել է ԱԱԾ։ Հիշեցնեմ նաև, որ այն համաձայնագիրը, որով Գ․Աֆանդյանը՝ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության իրական շահառուն, փորձում է Բանկից ստանալ 22 մլն դոլար չլսված տուգանքը, առաջին ատյանի դատարանի կողմից առոչինչ է որակվել»,-ասել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը և հույս հայտնել, որ դատարանն այս անգամ ևս կգործի օրենքի և ողջամտության սահմաններում։

Հիշեցնենք, որ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության նախկին սեփականատիրոջ՝ ԳևորգԱֆանդյանիեղբորորդին վերջերս նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Բանկում չեն մեկնաբանել այս նշանակումը, սակայն հույս են հայտնել, որ դա որևէ կերպ չի անդրադառնա արդարադատության իրականացման վրա։    

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փնտրել ըստ օրերի