Արմինֆո. Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների միջոցով։ Այս համատեքստում տեղին չեմ համարում Մարգարիտա Սիմոնյանի քննադատական հայտարարությունները դիտարկել՝ որպես Մոսկվայի կողմից Երևանի հասցեին ուղղված ինչ-որ մեսիջներ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը ։
<Մենք գիտենք, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի այս կամ այն քայլի վերաբերյալ ։ Նման դեպքերում Ռուսաստանը միշտ բավական հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Իսկ ընդհանուր առմամբ, անկախ պարբերաբար առաջացող խնդիրներից, հայ - ռուսական հարաբերություններն ընթանում են բնականոն հունով ։ Եվ ոչ մի ողբերգական իրադարձություն Հայաստանի կամ Ռուսաստանի համար ես չեմ տեսնում>, - ընդգծել է նա ։
Նշելով, որ կովկասյան ուղղությունն այս փուլում ընդգրկված չէ ռուսական դիվանագիտության առաջնահերթությունների ցանկում ՝ Սկակովը նման իրավիճակը պայմանավորել է տվյալ ուղղությամբ իրադարձությունների բնականոն ընթացքով: Ընդ որում, անկախ այդ պաշտոնական դիրքորոշումից, Ռուսաստանում, նրա գնահատմամբ, կան գործիչներ, որոնք ունեն և արտահայտում են իրենց հատուկ կարծիքը ։ Վերջինս կարող է համընկնել, կարող է նաև չհամընկնել Կրեմլի դիրքորոշման հետ, ինչը նույնպես միանգամայն նորմալ է և բնական ։
Այս առնչությամբ Սկակովը նշել է, որ իրենց սուբյեկտիվ կարծիքն են արտահայտում նաեւ փորձագիտական-վերլուծական հանրության ներկայացուցիչները: Նա կարևոր է համարում
չնույնացնել ռուսական պաշտոնական քաղաքականության և փորձագետների կարծիքները ։ Վերլուծաբանն այս առումով ռուսական իշխանությունների որևէ արձագանքի կարիք չի տեսնում ռուս այս կամ այն գործչի այս կամ այն հայտարարություններին։
<Հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակն այսօր պահպանվում է ։ Եվ ես անձամբ այդ հարաբերություններին վտանգ չեմ տեսնում։ Երևանի և Մոսկվայի միջև նույնպես խնդիրներ կան, և դրանք համապատասխան արձագանքին են արժանանում ։ Հասկանալի է նաեւ, որ որոշ անձինք ունեն ակնկալիքներ, որոնք տարբերվում են գոյություն ունեցող իրողություններից ։Եվ երբ այդ սպասելիքները չեն արդարանում, բավականին սուր են արձագանքում։ Բնական եմ համարում և նման արձագանքը, և նման արձագանքին արձագանքը, և պաշտոնական դիրքորոշումը ։ Խնդիրները բնական են, եւ դրանք լուծվում են․ դա է կարեւորը>, - ամփոփել է Սկակովը ։