Արմինֆո. Կորնավիրուսի տարածման կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի եւս մեկ ամսով:
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, օգոստոսի 12-ին կառավարությունը կընդունի համապատասխան որոշման նախագիծը, որից հետո այն կուղարկվի խորհրդարանի հաստատմանը: Նախատեսվում է, մասնավորապես, փոփոխություն կատարել կառավարության մարտի 16-ի որոշման մեջ, երբ երկրում առաջին անգամ COVID-19 համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է մտցվել ։
Նշենք, որ ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի վերջին անգամ: Ընդ որում, շատ սահմանափակումներ կվերանայվեն։