Arminfo.info





 Շաբաթ, 8 Օգոստոսի 2020 13:13
Ալեքսանդր Ավանեսով

Արցախի նախագահ․ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ

Արցախի նախագահ․ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ

Արմինֆո Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 7-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ։

 

Ծրագրային անելիքների մասին զեկույցով հանդես է եկել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը։ Նախարարը երկրի ղեկավարին է ներկայացրել նորաստեղծ պետական գերատեսչության կառուցվածքը, որը համապատասխանեցվել է ոլորտի գերակա ուղղություններին։

 

Ժիրայր Միրզոյանը նշել է, որ այսօր Հանրապետության առջև ծառացած ամենահրատապ խնդիրներից են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ու դրանց իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների անհամապատասխանության վերացումը և ՏԻՄ համակարգը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումը։ Այդ նպատակով արդեն իսկ մշակվել է Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների հայեցակարգ, և նախանշվել են հետագա անելիքները։

 

Իր խոսքում նախագահ Հարությունյանը շեշտել է, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են լինելու տարածքային համաչափ զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև նոր որակի տարածքային կառավարման ապահովմանը։ Նախագահը նշել է, որ նախարարությունը լուրջ և համապարփակ աշխատանք պետք է իրականացնի նաև բնական պաշարների կառավարման ոլորտում։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնել անտառների ապօրինի հատումների կանխարգելմանը և ընդերքի արդյունավետ ու բարեխիղճ օգտագործմանն ուղղված նախկինում իրականացվող քաղաքականության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ցանկացած չարաշահում և կոռուպցիոն երևույթ պետք է պատժվեն խստագույն կերպով։ Անդրադառնալով նախարարության վարչական շենքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն պատկանում է մասնավոր ընկերության, և վերջինս իր խնդրանքով շենքն անհատույց տրամադրել է նախարարությանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Փնտրել ըստ օրերի