Արմինֆո. Օգոստոսի 7-ին ցերեկը կսկսվի <Լիդիան Արմենիա> ընկերության վագոն-տնակների ապամոնտաժման գործընթացը:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը վերահաստատել է նախօրեին հնչեցրած այն հայտարարությունը, թե ընկերությունը տվյալ տարածքում շինարարական աշխատանքների թույլտվություն չի ունեցել, ինչի կապակցությամբ տնակները կապամոնտաժվեն: Նախնական տեղեկատվության համաձայն ՝ վագոն-տնակները պետք է տեղափոխվեն 10 մետր, սակայն տվյալ հատվածում բարձրավոլտ աշտարակի առկայության պատճառով այդ տարածությունը, անվտանգության միջոցներից ելնլով, կարող է ավելանալ եւս 10 մետրով:
Հատկանշական է, որ ավելի վաղ <Լիդիան Արմենիա>-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որ վիճելի կոնստրուկցիաները իբր գտնվում են իր տարածքում: Մինչդեռ Ջերմուկի քաղաքապետը խոստացել է դրանց կոորդինատները ճշտել GPS-ի միջոցով ։-