Արմինֆո. Ձերբակալվել է Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Ըստ Հատուկ քննչական ծառայության ՝ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը 2001-ի հունվարից 2003-ի հունիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը, իսկ 2008-2018թթ.եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ: