Արմինֆո. Լիբանանին օգնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին ։ Այս մասին օգոստոսի 6-ին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ։
<Այսօր արդեն կամբողջացնենք ծրագիրը, մի քանի տարբերակներ են քննարկվում ինքնաթիռի ու, կարծում եմ, այսօր՝ օրվա վերջ, օգնության չափաքանակն ու տեսակը վերջնական ու ամբողջական կունենանք>,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանից թռիչքը Բեյրութ տեղի կունենա շաբաթ օրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ առաջիկա չվերթով Բեյրութ կայցելի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով տեղում կուսումնասիրի իրավիճակը և տեղեկատվություն կներկայացնի երկրի կառավարությանը: