Արմինֆո. "Եդինայա Ռոսիա" կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հայտարարել է, որ այդ թեման ՌԴ ներսում բռնության եւ բախումների առիթներ չպետք է ստեղծի: Նա համոզմունք է հայտնել, որ ՌԴ իրավապահ մարմիններմ այց առնչությամբ պետք է կողմնորոշվեն:
Ըստ "ՌԻԱ Նովոստիի", "Պոլիտստարտապ" կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը նշել է, որ համայնքներ էլ պետք է զգան իրենց պատասխանատվությունը ։ "Հակառակ դեպքում նրանք, ովքեր խախտում են ՌԴ օրենքները, կարևոր չէ, թե ինչպիսին է նրանց ազգային պատկանելությունը, պետք է կոշտ պատասխանատվություն կրեն ռուսական օրենքների առջեւ։ Իսկ եթե այդ սահմանախախտները օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ, մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է կիրառել հասկանալի միջոցներ, նրանց պետք է, ուղղակի, արտաքսել երկրից, եթե պատասխանատվության ենթարկելու համար որևէ այլ բան չկա",-կարծում է ԵՌ նախագահը։
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Նրանց մի մասն առանձնացվել է վարչական հոդվածներով, ոմանց դեմ քրեական գործեր են հարուցվել խուլիգանության և ավազակության վերաբերյալ։ Մի շարք մասնակիցներ կալանավորվել են մեկուսարանում։