Արմինֆո. Իմ կարծիքով ՝ Բեյրութում տեղի է ունեցել ծրագրված հարձակում, այլ ոչ թե` իրադարձությունների պատահական ընթացք։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է դիտարկել պայթյունի էֆեկտները ։ Ընդ որում, անկախ այն բանից՝ ծրագրվել էր այդ սարսափելի պայթյունը, թե՞ ոչ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
Փորձագետի խոսքով ՝ այս փուլում բացահայտել Բեյրութի պայթյունի ենթատեքստը՝ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական, հնարավոր չէ։ Եվ չնայած <սարսափելի հարձակման> մասին ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ ամերիկացի զինվորականները փաստեր, որոնք հաստատում են այդ տեսությունը, իրենց տրամադրության տակ, իրենց խոսքով, չունեն։
<Տարածաշրջանային իրադրությունը բնութագրվում է <Հեզբոլլահի> հետ Իսրայելի դանդաղընթաց հակամարտությամբ ՝ մեծ պատերազմի պատրաստվածության բացակայության փոխադարձ գիտակցության ֆոնին ։ Այս առումով խմբավորումը հազիվ թե որոշեր նման մասշտաբի պայթյուն կազմակերպել, այն էլ՝ <իր> տարածքում․ դրանում պարզապես իմաստ չկար ։ Իսրայելական հետախուզությունն արդեն իսկ մերժել է սեփական հեղինակության վարկածը, ինչը նույնպես ճշմարտանման է թվում. Իսրայելը սովորաբար գործում է կետային , իսկ տվյալ դեպքում տեղի է ունեցել <գորգային> հարված>, - ընդգծել է նա:
Այս առումով, փորձագետի գնահատմամբ, մնում է միայն աշխարհաքաղաքական ասպարեզը, որտեղ այսօր խաղում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան և նույն Իսրայելը, սակայն, արդեն՝ որպես աշխարհաքաղաքական դերակատար ։ Այս տարբերակը քննարկելիս, ըստ նրա, կարևոր հարց է ծագում ՝ արդյոք պայթյունը հին խաղափուլի շարունակությունն է, թե՞ սա բոլորովին նոր խաղի սկիզբն է։
<Բացառված չէ, որ վերը նշված խաղացողները, խաղացողներից մեկը որոշել է շրջել խաղատախտակը եւ այդպիսով սկսել է մաքրել ասպարեզը նոր պարտիայի համար։ Եզրակացությունը, որ պետք է անի այս ամենից Հայաստանը եւ հայությունը, տարհանման ծրագրեր մշակելն է ։ Ընդ որում, արդեն ոչ միայն Ռուսաստանից ՝ հերթական ռուսական աշխարհաքաղաքական աղետի դեպքում ։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր հայրենակիցներին ընդունել նաև Մերձավոր Արևելքից։ Եվ Լիբանանի իրադարձությունները դրա հերթական հաստատումն են>, - ամփոփել է վերլուծաբանը։