Արմինֆո.Ցնցված եմ Բեյրութի պայթյունի և դրա ավերիչ հետևանքների սարսափելի լուրով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ։
<Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են:
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:
Բեյրութի փառքը հաստատակամորեն կվերականգնվի>,- գրել է Մնացականյանը:
Ավելի վաղ Լիբանանի ղեկավարությանը եւ ժողովրդին զորակցության խոսքեր էր ասել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը:
Երեքշաբթի երեկոյան հզոր պայթյուն Է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 100 մարդ, վիրավորվել ՝ ավելի քան 4000-ը ։