Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Թաթուլ Մարգարյանը հետ կանչվել Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել):