Արմինֆո.Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը: Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատը։
<Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում>,-նշում են ակտիվիստները՝ կոչ անելով քաղաքացիներին հավաքվել Գնդեվազ գյուղի մոտի Ամուլսարի II դիմադրական կետի մոտ: <Մեր ներկայությունը կարող է բառի բուն իմաստով կյանքեր փրկել: Խաղաղ, ոչ բռնի պայքարի շնորհիվ այս խնդիրը վերջապես պետք է դրական հանգուցալուծում ստանա: Պետք է կանխել որևէ բռնության հնարավորություն։ Սա վճռորոշ պահ է։
Նաև կոչ ենք անում Երևանում ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության, ԱԺ-ի շենքերի մոտ գնալ և պահանջել, որ ձեռքերը ծալած չնստեն: Պատգամավորներն այսօր պիտի լինեն այնտեղ և պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը: Լիդիանի ունեցած ՇՄԱԳ թույլտվությունը պետք է, վերջապես, ուժը կորցրած ճանաչվի առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հաստատված աղաղակող բազմաթիվ փաստերի հիման վրա>,- նշվում է հայտարարության մեջ։
Մինչդեռ Ջերմուկում արդեն սկսել են մոբիլիզացվել կանաչ ակտիվիստները, որպեսզի ավտոերթով շարժվենք դեպի Ամուլսար։