Արմինֆո. Անթույլատրելի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից COVID-19 համավարակի և Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը՝ որպես երկրում ընդդիմության մնացորդներն արմատախիլ անելու պատրվակ օգտագործելը ։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Քաթի Փիրիի հայտարարության մեջ ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ։
Իր հայտարարության մեջ Փիրին անհանգստություն է հայտնել ադրբեջանական իշխանությունների կողմից <Ադրբեջանի Ժողովրդական ճակատ> ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի հետապնդման կապակցությամբ:
<Մենք անհանգստացած ենք <Ադրբեջանի Ժողովրդական ճակատ> ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի նկատմամբ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից կիրառվող խոշանգումների մասին հավաստի հաղորդումների առնչությամբ ։ Նա տասնյակ ընդդիմադիր գործիչներից մեկն է, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի կողմից հեղաշրջման նախապատրաստման կեղծ մեղադրանքով։ Ընդ որում՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին ներկայումս ապօրինի գտնվում է տնային կալանքի տակ:
Իշխանությունների այս դատապարտելի գործողությունները ընդդիմադիրներին ահաբեկելու, հետապնդելու և ձերբակալելու ծրագրի մաս են կազմում և հրահրվում են Ադրբեջանի նախագահի կողմից, որն իր ելույթներում ընդդիմությանը բազմիցս անվանել է <հինգերորդ շարասյուն> և <դավաճաններ>։
Անթույլատրելի է, որ նախագահ Ալիեւը օգտագործի COVID-19 համվարակը եւ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը՝ որպես երկրում ընդդիմության մնացորդներն արմատախիլ անելու պատրվակ>,- ընդգծել է Փիրին։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի լրջության հետ կապված ՝ իրենք կոչ են անում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին անհապաղ հանդես գալ ամբողջ ԵՄ-ում անհապաղ մարդու իրավունքների ոլորտում հասցեական պատժամիջոցների կիրառման նախաձեռնությամբ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության դաժան բռնաճնշումների համար երկրում։