Արմինֆո.Կանադայում Հայաստանի դեսպանությունը հայրենակիցներին կոչ է արել տեղի չտալ ադրբեջանական սադրանքներին: "Տորոնտոյում օգոստոսի 1-ին ՝ ժամը 22:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։
Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքների և միջադեպերի հրահրման քաղաքականությունը։ Եվ մեկ անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին լինել զգոն և չտրվել սադրանքների", - նշվում է Կանադայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: