Արմինֆո. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14 աշխատակից կորոնավիրուսից բուժում է ստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը ։
<Օգոստոսի 3-ի դրությամբ բուժման մեջ է 14 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 39-ը:Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են>,-հայտնել է Պետրոսյանը։