Արմինֆո. Այսօր, ինչպես և վերջին բոլոր տարիներին, ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են մոտավորապես մեկ սցենարով ․ հանդիպումներ, որոշակի թեմաների քննարկումներ, արդյունքի բացակայություն, հերթական սրացում սահմանին, հետո նորից բանակցություններ ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ։
<Հակամարտության հայկական կողմն այսօր առաջարկում է մոտեցումներ, որոնք կարող են իրավիճակը դուրս բերել այդ արատավոր շրջանակից և վերջապես սկսել իրական երկխոսություն ։ Ցավոք, Ալիևի վարչակարգը դրան սկզբում պատասխանել է խաղաղ գործընթացի գրեթե բոլոր մասնակիցների հասցեին քննադատությամբ, հետո հաջորդել են
ռազմատենչ հայտարարություններ, հետո սադրանքներ սահմանին>, - նշել է նա ։
Այնուամենայնիվ, ըստ խորհրդարանականի, այս ամենը ալիևյան ռեժիմի սպասած արդյունքներին, մեղմ ասած, չեն բերել ՝ ավարտվելով ճիշտ հակառակ արդյունքներով ։ Վերջինս Ալիևին ավելի բարդ դրության մեջ դրեց, ինչը պարզապես կստիպի նրան հերթական անգամ հիշել բանակցությունների մասին ։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա ռեժիմին անհրաժեշտ է ինչ-որ կերպ <փրկել դեմքը> նախքան բանակցությունների սեղանի շուրջ Ալիեւի վերադարձը՝ պետք չէ բացառել նոր սադրանքների հնարավորությունը ։ Վերջիններս կարող են ի հայտ գալ ինչպես սահմանին և շփման գծում, այնպես էլ՝ երրորդ երկրների տարածքում։
Զոլյանը համոզված է, որ հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորություն ստանալով ՝ Ադրբեջանն անմիջապես կհրաժարվեր բանակցություններից և կփորձեր գնալ այդ ճանապարհով, քանի որ բանակցությունները 26 տարիների ընթացքում որևէ դրական տեղաշարժի չեն հանգեցրել Բաքվի համար:
Անդրադառնալով սահմանային իրավիճակի վերահսկողության մեխանիզմների ներդրման հնարավորությանը ՝ խորհրդարանականն ընդգծել է, որ ալիևյան վարչակարգը բոլոր ուժերով խուսափում է այդ հեռանկարից, քանի որ ռազմական սադրանքներն իր համար քաղաքական գործիք են: Հետևաբար՝ շարունակելու է դա անել նաեւ հետագայում։ Այդուհանդերձ, սահմանին վերջին մարտերը, ըստ նրա, ցույց տվեցին հայկական բանակի և դիվանագիտության կարողությունը ՝ այդ <փաստարկն> ուղղել հենց Ալիևի դեմ ։ Սադրանքները նրա ռեժիմին բավական թանկ են նստել։
<Հենց այստեղ եմ տեսնում իրավիճակի լուծման բանալին։ Սակայն, դա ժամանակ է պահանջում. Ալիևի ռեժիմն այդքան հեշտ չի հրաժարվի շանտաժի և սադրանքների մարտավարությունից։ Հետևաբար՝ առաջիկայում մենք պետք է պատրաստ լինենք նոր սադրանքների>, - ամփոփել է Զոլյանը ։